Կրթահամալիրում կազմակերպվող կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստման բովանդակային մոդուլներ.
- ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոութբուք-նեթբուք-պլանշետ).
- նախագծային ուսուցում.
- ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում.
- ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին
- քննարկում-ամփոփում։
Օր առաջին. Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ
16:00 ՝ Մասնակիցների ընդունելություն կրթահամալիրի Մայր դպրոցում
16:00 – 16:30՝ ծանոթացում, գրանցում
16:30 – 17:00՝ Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ www.mskh.am, Կրթահամալիրի օրացույց, Մեդիագրադարան, «Դպիր», ենթակայքեր
17:00 – 18:00՝ Ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց: Մասնակիցների ՏՀՏ հմտությունների ստուգում.
- էլեկտրոնային հասցեների բացում
- բլոգների գրանցում wordpress.com կայքում
- բլոգների ակտիվացում էլ.հասցեների միջոցով
- ծանոթացում բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններ, ֆունկցիաներ, կիրառություններ
Օր երկրորդ. Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ
16:00 – 17:00՝ Ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց.
- բլոգի արտաքին տեսք
- բլոգում նյութի տեղադրում (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)
- բլոգի բաժինների բացում, մենյուների ստեղծում
17:00 – 18:00՝ Պարերգերի ուսուցում
Օր երրորդ. Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ
16:00 – 17:00՝ մոնտաժային ծրագրերի ուսումնասիրություն
17:00 – 18:00՝
- անհատական նոթբուք-ներթբուքները ուսումնական գործընթացում. առավելությունների, դժվարությունների ներկայացում
- նախագծային ուսուցումը կրթահամալիրում
- ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ)
Օր չորրորդ. Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ
15։15 – 16:00՝ Մեդիաուրբաթ-ընդհանուր պարապմունք
16:00 –17:00՝ մասնակիցները ներկայացնում են իրենց բլոգները, կազմած նախագծերը
17:00 – 18:00՝ Պարերգերի ուսուցում
Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով կամ վերցնում է կրթահամալիրի գրադարանից։
Մուտքեր (34)
Գրել կարծիք