Մասնակիցներ՝ Քոլեջի «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտական խմբի 2-4 կուրսի ուսանողներ
Նպատակը՝ ուսանողներին ծանոթացնել ցանցային տարրական գիտելիքներին, ցանցի կազմակերպման առանձնահատկություններին, գործնական աշխատանքում լուծելով կրթահամալիրում առաջացած խնդիրները:
Ուսանողներին ներկայացվելու է ցանց հասկացողությունը, կազմակերպման առանձնահատկությունները: Կրթահամալիրի ներքին ցանցը բավականին մեծ ցանց է, բաղկացած անլար, լարային և օպտիկական միացումներից, երթուղիչներից և դրանց սպասարկող մի քանի համակարգերից: Այս օրինակների վրա ուսանողները շատ ավելի լավ են կարողանում պատկերացնել մասնագիտությունը, կրթահամալիրի ՏՏ մասնագետների հետ աշխատելով տեսնել առաջացող խնդիրները, մասնակցել առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու գործին: Մեր ուսանողները տեղում հնարավորություն ունեն ծանոթանալու նաև սերվերային համակարգերին:
Մուտքեր (62)
Գրել կարծիք