Մասնակիցներ
- Տվյալ օղակում դասավանդող բոլոր դասավանդողներ (որպես առաջին փորձ, առաջարկում եմ Քոլեջի համար, քանի որ ենթակայքը ունի սպասարկման շատ խնդիրներ, 5-6 հոգանոց խմբեր՝ անհատական աշխատանք իրականացնելու համար)
- նախատեսվող պարապմունքների քանակը՝ 2, հետագա աշխատանքը՝ հեռավար
Նպատակ և խնդիրներ
- դասավանդողներին սովորեցնել wordpress պլատֆորմի վրա ստեղծված կայքերի սպասարկման տարրական հմտություններին, որը թույլ կտա ավելի գրագետ սպասարկել ենթակայքերը, նյութերը տեղադրել կայքերի հնարավորությունների մաքսիմալ կիրառմամբ:
- անհրաժեշտ ֆորումների ստեղծում
- նյութերի խմբագրում
- բաժինների, էջերի, ենթաբաժինների ստեղծում, խմբագրում և սպասարկում
Անհրաժեշտ նախնական հմտություններ
- ծանոթ լինել wordpress պլատֆորմին (բլոգների սպասարկման մակարդակ)
- կարողանալ մուտք գործել ենթակայք (ունենալ մուտքանուն և գաղտնաբառ)
Աշխատանքի նկարագրություն և արդյունքներ
- wordpress պլատֆորմի վրա ստեղծված կայքեր-ենթակայքերի հնարավորությունների ուսումնասիրում
- ծանոթացում աշխատասեղանի բոլոր բաժիններին և դրանց հնարավորություններին
- անհրաժեշտ բոլոր բաժիններում, էջերում, ենթաբաժիններում փոփոխությունների իրականացում
- անհրաժեշտ խրվակների ներմուծում կամ արտահանում
- տեսաձևերի հնարավորությունների ուսումնասիրում
- նյութերի մեջ համապատասխան որակի և չափի նկարի տեղադրում
- նյութի գլխանկարի հնարավորությունների օգտագործում
- ֆոտոշարերի և ֆոտոպատմությունների ստեղծում հենց նյութի մեջ
- ֆորումների ստեղծում և տեղադրում անհրաժեշտ տեղում
- օգտատերերի ավելացում՝ հնարավությունների սահմանափակմամբ
Անհրաժեշտ է, որ սեմինարին մասնակցող յուրաքանչյուր դասավանդող ունենա անհատական նոթբուք կամ նեթբուք
Մուտքեր (50)
Գրել կարծիք