Windows օպերացիոն համակարգի բեռնումը դանդաղ է ընթանում

 

Windows օպերացիոն համակարգի բեռնումը կարող է դանդաղ ընթանալ 2 պատճառով՝


1. Համակարգն ունի ծրագրային թերություններ
Այս պատճառը առավել հաճախ հանդիպողներից է։ Երբ համակարգիչը նոր է ֆորմատավորված, նման խնդիր գրեթե չի լինւմ։ Այն առաջանում է ժամանակի ընթացքում։ Որպեսզի բեռնման պրոցեսը արագանա, կարելի է օգտվել տարբեր օպտիմիզացնող ծրագրերից /օրինակ՝ CCleaner Registry Optimizer Free, PCDoctor և այլն/, որոնք մաքրում են համակարգչի ռեգիստները, ջնջում կիսատ ջնջված, ժամանակավոր ֆայլերը։

2. Կան սարքավորումների հետ կապված խնդիրներ
Սրա պատճառը համակարգչի որոշ սարքավորումների ոչ ճիշտ, թերի կամ կիսատ աշխատանքն է։ Հիմնականում նման խնդիրներ կարող են առաջանալ կոշտ սկավառակի /HDD, hard disk/, մայրական պլատայի /motherboard/, սնուցման բլոկի /power supply/ կամ հովացման համակարգի հետ։ Եթե կասկածում եք, որ Ձեր համակարգիչը ունի նման խնդիրներ, ապա լավագույն լուծումը մասնագետի օգնությանը դիմելն է։

Մուտքեր (30)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>