Նոթբուք և սովորական համակարգիչ

 

Վերջերս շատերից եմ լսում, որ նոթբուքները ավելի լավն են, քան հասարակ սեղանի համակարգիչները: Հիմա շատ տարածված է «նոթբուքամանիան»: Իսկ ինչո՞վ են սովորական սեղանի համակարգիչները տարբերվում նոթբուքներից:

Նոթբուք  – նոթբուքների հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ վերջիներիս տեղափոխումը ավելի հեշտ է, զբաղեցնում են ավելի քիչ տեղ: Նոթբուքները հարմար են նաև այն առումով, որ թույլ են տալիս յուրաքանչյուր վայրում կատարել տարբեր գրառումներ, հիշեցումներ /ինչ-որ տեղ, փոխարինում են գրչին և թղթին/: Բացի դա, նոթբուքները թույլ են տալիս ինտերնետին միանալ բոլոր այն վայրերում, որտեղ կա անլար /և ոչ միայն անլար/ ինտերնետի հնարավորություն /WiFi/: Նոթբուքները շատ հաճախ որակական առումով զիջում են սովորական համակարգիչներին, շատ դժվար է դրանք հզորացնելը՝ տեղադրելով կամ փոխելով տարբեր սարքավորումներ: Բացի դա, նոթբուքները վերանորոգելը բավականին դժվար է, հաճախ չեն գտնվում փչացած տարբեր սարքավորումներ և նոթբուքը կարելի է շատ հեշտ վայր գցել ու կոտրել:

Սովորական համակարգիչներ – սրանց հիմնական առավելություններից կարելի է նշել արագագործությունը և հզորությունը: Բացի դա, սովորական համակարգիչը ավելի հեշտ է վերանորոգել, գտնել Ձեզ անհրաժեշտ մասերը, փոխել, հզորացնել այս կամ այն սարքավորումը կամ պարամետրը: Միակ թերությունը, որ ներկա պահին կարող եմ նշել, այն է, որ սովորական համակարգիչները շատ դժվար է տեղափոխել, չես կարող դրանք վերցնել քեզ հետ ուր ուզենաս:

Նոթբուքների և սովորական համակարգիչների միջև կա նաև մեկ այլ էական տարբերություն՝ գինը: Հաճախ, ավելի թույլ պարամետրերով նոթբուքները ավելի թանկ են արժենում, քան ավելի հզոր համակարգիչները: Նոթբուքների գինը կարող է կազմել սովորական համակարգչի գնի կրկնակին:

Մուտքեր (18)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>