3D գովազդային հոլովակները պատրաստվելու են Microsoft ICE և Pano2VR ծրագրերի օգնությամբ
Նպատակ
Ուսումնական գործունեության ընթացքում ստեղծել կրթահամալիրում գործող բոլոր կրթական ծրագրերի, հաստատությունների գովազդային հոլովակները:
Անհրաժեշտ նախնական հմտություններ
- Microsoft Movie Maker կամ Microsoft Movie Maker Live ծրագրերի իմացություն
- Flash ֆորմատով նյութերի տեղադրում, հղումների ստացում
- Ֆոտոապարատով և տեսախցիկով աշխատելու հմտություն
Խնդիրներ
- Flash ֆոտոֆիլմերի պատրաստում, հղումների ստացում
- Պոնարամների գործածում
- Նոր որակի գովազդային հոլովակների ստացում
Աշխատանքի նկարագրություն
- Սովորողները նկարահանում են այդ ընթացքում տեղի ունեցած որևէ իրադարձություն, միջոցառում, ուղարկում են դասավանդողին՝ ապահովելով նկարահանված նյութի որակը
- Նկարահանված նյութերից ընտրվում է մի նյութ, որը լաբորատորիայում մոնտաժում ենք միասին՝ գործածելով և սովորելով ծրագրերից մեկի հնարավորությունները
- Մնացած նյութերը մոնտաժվում են տանը՝ օգտագործելով ձեռք բերված հմտությունները և կարողությունները
- Պոնարամաներ պատրաստելու ծրագրերը օգտագործելով պատրաստում ենք գովազդային հոլովակներ
- Պատրաստված ֆիլմերը դրվում են ենթակայքերի և բլոգների համապատասխան բաժիններում
Արդյունքներ
- Սովորողները, գործնականում կիրառելով նշված ծրագրերի հնարավորությունները, տիրապետում են դրանց և տեխնիկապես ավելի գրագետ ու հմուտ են դառնում
- Սովորողների պատրաստած ֆիլմերը, ֆոտոֆիլմերը դառնում են ավելի բարձր որակի /HD, Full HD/
- Սովորողները կարողանում են ֆիլմերում օգտագործել թարգմանչական հաղորդումների ֆորմատը, որը հնարավորություն կտա շատ ֆիլմեր և այլ նյութեր ներկայացնել հայերեն կամ խուլ-համրերի լեզվով:
Գնահատում
Դրական են գնահատվում այն սովորողները որոնք պատրաստում են ամենաքիչը 2 ֆիլմ, 1 պոնարամա, 1 ֆլեշ-ֆիլմ
Մուտքեր (26)
Գրել կարծիք