Նախագիծը նախատեսվում է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում:
Նպատակը
Կրտսեր դպրոցականներին ներկայացնել իրենց իմացած ծրագրերին փոխարինող նոր ծրագրեր, որոնք կտան ավելի լայն հնարավորություններ և պատրաստված աշխատանքները կլինեն ավելի գունեղ ու հետաքրքիր:
Անհրաժեշտ նախնական հմտություններ
Վարպետության դասերն իրականացնող սովորողները պետք է տիրապետեն Wondershare Video Editor, Wondershare Movie Story, Flash Gallery Factory, WizardBrash ծրագրերին և կարողանան կիրառել դրանց հնարավորությունները:
Խնդիրներ
Խմբի սովորողները որևէ ուսումնական նյութի վրա կրտսեր դպրոցականներին ցուցադրում են նախատեսված ծրագրի գործածման հնարավորությունները:
Աշխատանքի նկարագրություն
Խումբը շաբաթը երկու անգամ այցելում է կրտսեր դպրոցներ, որտեղ յուրաքանչյուր դասարանում ուսուցանում է վերը նշված ծրագրերի կիրառման հնարավորությունները, որոնք հասանելի են այդ տարիքում
- Գեղարվեստի դպրոց՝ 6 շաբաթ
- Նոր դպրոց՝ 12 շաբաթ
- Դպրոց-պարտեզ՝ 9-12 շաբաթ
- Հիմնական դպրոց՝ 6 շաբաթ
- Ընդհանուր՝ 36 շաբաթ
Արդյունքներ
- Կրտսեր դպրոցների 1-4 դասարանների սովորողներին ներկայացվում են Paint, Movie Maker ծրագրերին փոխարինող ծրագրերը, որոնց հնարավորությունները ավելի շատ են, որոնցով ստացված նկարները կամ ֆիլմերը ավելի գունեղ են, լի տարբեր էֆեկտներով
- Ներկայացված ծրագրերը կրտսեր դպրոցականները կիրառում են ուսումնական գործընթացում, տեղադրվում են բլոգներում և ուղարկում են հղումները խմբի սովորողներին:
Մուտքեր (11)
Գրել կարծիք