Նպատակ
Ուսումնական գործունեության ընթացքում օգտագործել նոր մոնտաժային ծրագրերի հնարավորությունները, որոնք թույլ կտան ստեղծել ավելի որակյալ և հետաքրքիր լուծումներով հագեցած ֆիլմեր, պատումներ, ուսումնական նյութեր:
Նախագծի իրականացման ընթացքում ստեղծվելու են մինչ այդ սովորողների կողմից չօգտագործվող հնարավորություններով, լուծումներով ֆիլմեր, պատումներ:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նշված ծրագրերի օգտագործում հանրակրթական այլ առարկաների ուսումնական աշխատանքներում, տարբեր նախագծերի ընթացքում ձեռք բերված հմտությունների կիրառում:
Անհրաժեշտ նախնական հմտություններ
- Microsoft Movie Maker կամ Microsoft Movie Maker Live ծրագրերի իմացություն
- Ֆիլմերի պահպանում տարբեր ֆորմատներով
- Տարբեր վիդեոռեսուրսային կայքերում ֆիլմերի ներբեռնում
Խնդիրներ
- Նոր մոնտաժային ծրագրերի հնարավորությունների կիրառում
- Որակյալ ֆիլմերի պատրաստում
- Flash ֆոտոֆիլմերի պատրաստում, հղումների ստացում
- Հաղորդումներ, թարգմանություններ
Աշխատանքի նկարագրություն
- Սովորողները բաժանվում են երեք հոգանոց խմբերի, նկարահանում են առավոտյան ընդհանուր պարապմունքները, ուրբաթօրյա միջոցառումները, որևէ իրադարձություն, միջոցառում, ուղարկում են դասավանդողին՝ ապահովելով նկարահանված նյութի որակը
- Նկարահանված նյութերից ընտրվում է մի նյութ, որը լաբորատորիայում մոնտաժում ենք միասին՝ գործածելով և սովորելով ծրագրերից մեկի հնարավորությունները
- Մնացած նյութերը մոնտաժվում են տանը՝ օգտագործելով ձեռք բերված հմտությունները և կարողությունները
- Ենթակայքում տեղադրվում են առավել հաջողված առավոտյան պարապմունքները, ուրբաթօրյա ցուցադրությունները
Արդյունքներ
- Սովորողները, գործնականում կիրառելով նշված ծրագրերի հնարավորությունները, տիրապետում են դրանց և տեխնիկապես ավելի գրագետ ու հմուտ են դառնում
- Սովորողների պատրաստած ֆիլմերը, ֆոտոֆիլմերը դառնում են ավելի բարձր որակի /HD, Full HD/
- Սովորողները կարողանում են ֆիլմերում օգտագործել թարգմանչական հաղորդումների ֆորմատը, որը հնարավորություն կտա շատ ֆիլմեր և այլ նյութեր ներկայացնել հայերեն կամ խուլ-համրերի լեզվով:
Գնահատում
- Դրական է գնահատվում սովորողների այն խումբը, որը նկարահանում է ամենաքիչը երեք առավոտյան ընդհանուր պարապմունք, մեկ ուրբաթօրյա ցուցադրություն և մի միջոցառում, որը տեղի կունենա դասավանդման ընթացքում
Մուտքեր (17)
Գրել կարծիք