Երեկ կրթահամալիրի կենտրոն էին այցելել «Ինդասթրիալ Քոմփոնենթս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ ներկայացնելու իրենց նոր ներկրած և աշխարհում էլ նոր ապրանքատեսակը: Այն իրենից ներկայացնում էր պլաստիկ քարտի չափսերով, կոպիտ համեմատությամբ, փենթիում երեքին համարժեք համակարգիչ, debian linux օպերացիոն համակարգով:
Սարքն հատկանշական էր չափսերով, գնով և իհարկե ծախսած հոսանքով: Սպառման հզորությունը ընդամենը 1 Վտ (ավանդական սիստեմային բլոկըում նվազագույնը 250Վտ): Գինը քեյսի հետ միասին 29900 դրամ:
Պարամետրերը՝
Պրոցեսոր՝ ARM11 700-1000ՄՀց
Հիշողություն 512 SDRAM
Վիդեո 1080p30
Աուդիո H264
Ունի սլոտ SD քարտ հիշողության համար, ethernet ադապտեր, USB:
Ըստ իս այն հարմար է տանըն էժան մեդիակենտրոն, ինտերնետ մուտք գործելու սարք ունենալու համար:
Սարքն ունի նաև ընդհանուր նշանակության մուտքի և ելքի համակարգ, որն օգտագործելի է ռոբոտաշինության մեջ:
Մուտքեր (465)
Գրել կարծիք