Մեդիանոթատետրեր

 

Կայքը ինձ հիշեցրեց մի ժամանակ աշակերտների մոտ լայն տարածված “հուշատետր” կոչված տետրերը, որ պտտվում էր ամբողջ դասարանով, ամեն մեկն ավելացնում էր իր կարծիքը, կամ իր կողմից ինչ որ քառատող էր գրում, նկարներ էին փակցնում և այլ։ Հիմա այն զարգանում է թվային մեդիայի միջոցով։ Իսկ ավելի լուրջ, ինչ է իրենցի ներկայացնում այս կայքը։ Այն ձեր նոթատետրերի դարակն է, որտեղ կարող են մուտք գործել նրանք ում թույլ կտաք։ Կարելի է ստեղծել թեմատիկ նոթատետրեր, ֆիլմերի, երաժշտական խմբերի և երգիչների, անելիք գործերի, բաղադրատոմսերի, ժամանցի վայրերի, կոնտակտների և այլն։ Շատ հաջողված գործիք է համատեղ պրոյեկըների, համատեղ աշխատանքների համար։ Սիրում եք կիսվել ֆիլմերով, դրանց մասին տպավորություններով, ստեղծեք դիտելիք ֆիլմերի նոթատետրը, դիտելուց հետո թողեք մեկնաբանություններ, կամ տեսեք թե ինչ կարծիք ունեն ձեր ընկերները։ Խոհարարների խումբը կարող է իր աշխատանքի արդյունքում ստանալ իրենց խոհարարական գրքույկը, նկարներով, բաղադրատոմսերով, նույնիսկ ֆիլմերով և կարծիքներով։ Մի խոսքով նոթատետրեր բառիս ամենաթվային իմաստով։ Յուրաքնչյուր նոթ կարող եք մի կոճակով կիսել ֆեյսբուքում, իսկ google chrom-ում ավելացնելով springpad clipper ընդլայնումը մեկ սեղմումով ձեր գտած կայքը կամ էջը ավելացնել ձեր նոթատետրերից որևէ մեկում։ Այս համակարգից օգտվելիս, երբեք չեք մոռանա ձեր գտած գիրքը, ֆիլմը, կայքը և այլն։ Մի խոսքով համակարգն ունի շատ ավելի լայն գործիքների և հնարավորությունների սպեկտր, քան ես ներկայացրեցի։ Գրանցվեք և փորձեք ինքներդ։ Հարցերի դեպքում գրեք։ Կայքում գրանցվել կարող եք գուգլի ձեր հաշվով։ Իսկ կայքի հասցեն է http://springpad.com/։

Մուտքեր (286)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>