Առարկայական ծրագիր. 2017 – 2018 ուստարի

 

Մեդիատեխնոլոգիայի առարկայական ծրագիր

Նախաբան

Առանց տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), մեր օրերում դժվար է պատկերացնել առաջընթացը պետական և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում: Այս առարկան պետք է սովորողի մոտ ձևավորի տեխնիկական կարողություններ ու հմտություններ, պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի ազգային և համամարդկային արժեքներ կրող, ազատ անհատի ձևավորման համար:

Ուսումնական գործընթացում ՏՀՏ կիրառումը ունի մի քանի կարևոր կողմեր, մասնավորապես.

  • ՏՀՏ կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը:
  • ՏՀՏ կիրառումը նպաստում է ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը

ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է այնպիսի ակներևություններ /visual/ ստեղծել, որոնք անհրաժեշտ են նոր հասկացություն, օբյեկտ և ընթացակարգ ներմուծելիս, նոր բառեր և արտահայտություններ սովորելիս:

Առարկայի ուսուցման նպատակներն ու խնդիրները

  • ՏՀՏ ուսուցման հիմնական նպատակն է՝ տեղեկացված, տեխնոլոգիական ձեռքբերումներն արդյունավետ գործածելու ունակություն ունեցող, ալգորիթմական մտածելակերպով անհատի դաստիարակում, որը կկարողանա ինքնուրույն ձեռք բերել, ստեղծագործել, կառավարել, մշակել, գնահատել, վերլուծել տեղեկատվությունը և, դրա հիման վրա, ինքնուրույն որոշում կայացնելը:
  • ազատ, սոցիալապես ավելի ակտիվ, պատասխանատու անհատի ձևավորում
  • պետք է ապահովի սովորողի և դպրոցի անընդհատ կապը, դրանով ուսումը դարձնելով անընդհատ և առօրյայի մաս:
  • ժամանակակից կյանքում համակարգչի դերի ու նշանակության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների դերի գիտակցումը:
  • ՏՀՏ-ն ծառայեցնել սովորողի առօրյան, մտքերը, հույզերը, ճամբորդություններն ու հայտնագործումները ներկայացնելուն՝ օգտագործելով թվային միջոցները և ՏՀՏ-ն, ստանալով վերջնական և ամբողջական պրոդուկտներ
  • հանրակրթական առարկաների դասավանդման ժամանակ վերացական պատկերացումները ավելի տեսողական դարձնելը.
  • «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իր իրավունքների ու պատասխանատվության կարևորումը.
  • համակարգչի ընձեռած հնարավորությունների ուսումնասիրմումը և կիրառումը
  • մնացած հանրակրթական առարկաների խնդիրները լուծելը և նպատակներին հասնելը.
  • ՏՀՏ-ն ծառայեցնել ակտիվ ստեղծագործական և ուսումնական գործունեությանը.
  • Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո սովորողը պետք է բազային գիտելիքներ ունենա ՏՀՏ-ի մասին, նաև պետք է ունենա դրանց կիրառման գործնական փորձառություն, որը բավական կլինի ինչպես հետագա մասնագիտական գործունեության, այնպես էլ հաջորդ աստիճանում ուսումը շարունակելու համար:

ՏՀՏ  ուսումնական դասընթացն ավարտելուց հետո.

  • Սովորողը պետք է իմանա ՏՀՏ-ի հետ կապված հասկացություններն ու տիրապետի համապատասխան գործառնություններին:
  • Տարբեր խնդիրները լուծելիս սովորողը պետք է կարողանա օգտագործել ՏՀՏ:
  • Սովորողը պետք է տիրապետի հաղորդակցության թվայնացված միջոցներին:
  • Սովորողը պետք է տիրապետի թվայնացված արտադրանք ստեղծող միջոցներին:
  • Սովորողը պետք է գիտակցի ՏՀՏ-ից օգտվելու սոցիալական, բարոյական, շրջակա միջավայրի ու մարդկային գործոնի հետ կապված հիմնախնդիրները (ՏՀՏ էթիկայի վարքականոնի և օրենսդրության պահպանությամբ):
  • Թվային միջոցների անվտանգ շահագործման և մինիմալ սպասարկման կանոնները:

Առարկայի ուսուցման կազմակերպումը

  1. Որպես առանձին առարկայական ծրագիր

Նպատակները

  • Բազային հմտություններ ձեռք բերելը
  • Հիմական սարքավորումներ հետ ծանոթանալը
  • Ծրագրերի և օպերացիոն համակարգերի շահագործման հմտություններին և կանոններին ծանոթանալը
  1. Ինտեգրված այլ առարկաների հետ

Նպատակները

  • Տարբեր առարկաների միջև կապի ստեղծում
  • Հանրակրթական առարկաների խնդիրների լուծում և նպատակների համար օգտագործում՝ որպես հիմնական գործիք
  • Առարկաների շրջանակներում վերջնական արտադրանքների ստացում

Ուսումնական միջավայրի պահանջներ.

  • դասապրոցեսում օգտագործվելու են սովորողների անձնական բլոգները, mskh.am կայքը, itlab.mskh.am  և դպրոցների ենթակայքերը, դասավանդողի բլոգը, տարբեր որոնողական համակարգեր, վիդեոռեսուրսների ներբեռնման կայքեր, կրթահամալիրի էլեկտրոնային փոստի համակարգերը /նաև այլ փոստային և ֆայլային կայքեր/ և այլն
  • ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք /դասապրոցեսի ժամանակ անհրաժեշտ ողջ ծրագրային ապահովմամբ նախապես ապահովված/, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ, համակարգչային ծրագրերի սկավառակներ և փաթեթներ
  • սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`նոութբուք կամ նեթբուք /հնարավոր է նաև պլանշետներով, սակայն բոլոր գործիքները պետք է բավարարեն կրթական գործընթացում գործածվող թվային միջոցների պահանջներին/, դասին անհրաժեշտ ծրագրային ապահովում, համակարգչային ծրագրերի սկավառակներ և փաթեթներ, էլեկտրոնային ռեսուրսներ, անձնական բլոգ, էլեկտրոնային թղթապանակ, ֆոտո-տեսախցիկ կամ բջջային հեռախոս, որ ֆոտո և վիդեո անելու հնարավորություն ունի

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.

  • դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Ոսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով՝ սովորողներն իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները կիրառում են կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում: Հանրահաշիվ դասընթացի ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում, իսկ կիրառումը՝ նախագծերում, որոնք կազմակերպվում են տանը, դպրոցում և առցանց: Ուսումնական պարապմունքները բաղկացած են լինելու տեսական-ուսուցողական, քննարկումների և գործնական մասերից։ Տեսական-ուսուցողական մասում սովորողներին ներկայացվելու են նոր ծրագրերը, բացատրվելու է նրանց գործածումը /միևնույն ժամանակ այս մասում գործածվելու է նաև գործնական մասը՝ կոնկրետ օրինակների վրա աշխատանքներ, մոնտաժ/, ստանալու են ֆորմատավորման և գրագետ ծրագրային ապահովման համար անհրաժեշտ գիտելիքները, ընդհանուր տեղեկությունները։ Գործնական մասում սովորողները փորձելու են կիրառել ստացած կարողությունները և հմտությունները։ Գործնական աշխատանքները կազմակերպվելու են երկու եղանակով՝ անհատական և խմբային։ Անհատական աշխատանքները հիմնականում կատարվելու են տանը։ Խմբային աշխատանքի դեպքում բաժանվում խմբերի, տանը և առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները և թեմայի ավարտին, որպես թեմայի ամփոփում՝ ներկայացնում նախագծի արդյունքները: Նախագծի կատարման ընթացքում դասավանդողն ամեն օր առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում, կայքում, սովորողների օրագիր-թղթապանակում:
  • ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են մի շարք ծրագրային փաթեթներ՝ Wondershare Video Editor, Camtasia Studio, AVS Video Editor, Microsoft ICE, Flass Gallery Factory, Camtasia Studio, TechSmith Snagit, Microsoft Expression Encoder, Audacity, Wondershare Video,  AVS Audio Editor, Photoshop։ Բոլոր այս ծրագրերի /և ոչ միայն սրանց, այլ նաև այն ծրագրերը, որոնք կարող է անհրաժեշտ լինեն սովորողների անձնական համակարգիչներում, ֆորմատավորման ընթացքում/ ներբեռնման հղումները տեղադրված են լինելու դասավանդողի անձնական բլոգում: Դասավանդման ընթացքում՝ նախագծերից մեկի իրականացման ժամանակ, սովորողները պատրաստելու են տեսադասեր, որոնք կօգնեն համակարգիչներում տեղադրել ծրագրերը, լուծել առաջացած խնդիրները։ Ստեղծված տեսադասերը, գրքույկները տեղադրվելու են սովորողների և դասավանդողի/նշվելու է նախագիծն իրականացնողների անունները/ բլոգներում: Բոլոր սովորողներին տրամադրվելու են դիսկեր, որտեղ լինելու են համակարգիչների ֆորմատավորման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթները, օպերացիոն համակարգերը:

դասավանդման ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը

Համակարգիչների շահագործում

  • սովորողները կամ սովորողների խմբերը նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են դասավանդողի կողմից հանձնարարված ինֆորմացիան, կատարում վերլուծություն, թարգմանություն: Բացի այդ, որոշ նախագծերի արդյունքների ներկայացման ժամանակ սովորողներին տրվում է հնարավորություն ինքնուրույն ընտրել անհրաժեշտ համակարգչային ծրագրերը և նախագիծն իրականացնել դրանցով:
  • հետազոտական աշխատանքները կարող են լինել միայն երկարաժամկետ: Կիսամյակի սկզբում դասավանդողը ներկայացնում է հնարավոր թեմաները, որոնք կարող են կատարվել թե’ անհատապես, թե’ խմբերով: Սովորողները կիսամյակի ընթացքում աշխատում են հետազոտական աշխատանքի վրա, անհրաժեշտության դեպքում առցանց խորհրդակցում դասավանդողի հետ: Արդյունքը հրապարակվում է բլոգներում, ենթակայքում, ձմեռային և ամառային հավաքների ժամանակ: Սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքը իրականացվելու է երկու եղանակով՝ ըստ դասավանդողի հանձնարարած ծրագրային փաթեթների և սովորողների կողմից ներկայացված ու դասավանդողի կողմից հավանության արժանացած փաթեթների: Դասավանդողի կողմից, որպես ինքնուրույն հետազոտական աշխատանք կարող է համարվել.
  • 3D Home Suite ծրագրի գորածածում
  • ցանկը ենթակա է լրացման
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծերին, ստեղծագործական հավաքներին մասնակցությունը իրականացվելու է հիմանակնում ֆիլմերի ներկայացմամբ՝ հեքիաթներ, փոքրիկ մուլտֆիլմեր, նկարազարդ գրքեր։ Այդ ամենը իրականացվելու է սովորողների խմբային և անհատական աշխատանքների միջոցով, տեղադրվելու են սովորողների բլոգներում, իսկ լավագույնները՝ միջին դպրոցի ենթակայքում։
  • դասավանդողի և սովորողների բլոգները պետք է ունենան հստակ անվանումներով, առանձնացված բաժիններ, ըստ որի այցելուն միանգամից կարող է բլոգում գտնել իրեն անհրաժեշտ, որոնվող նյութը։ Բլոգի վարումը կատարում է սովորողը, դասավանդողը ընդամենը կարող է օգնել խորհրդով: Բլոգը կարող է ներառել սովորողի անձնական ցանությունները, ճաշակը, սակայն պետք է լինեն բաժիններ, որոնք կվերաբերվեն միայն ուսումնական պրոցեսին, որտեղ կտեղադրվեն տնային հանձնարարությունները, նախագծերի իրականացման ընթացքը ու վերջնական արդյունքը, ստուգատեսների ընթացքում ստեղծված նյութերը և այլն։ Մնացյալ այն ամենը, ինչը չի վերաբերվում դասապրոցեսին, չպետք է տեղ գտնի այդ բաժիններում:

Գնահատում

Առարկայի գնահատումը կատարվում է երկու նիշանոց սանդղակով՝ ստուգված և չստուգված։ Առարկայի դասավանդման ընթացքում նախագծերի կատարումը ենթադրում է, որ սովորողը յուրացրել է մեդիատեխնոլոգիայի ծրագիրը։ Այդ պատճառով, գնահատումը կատարվելու է հետևյալ կերպ.

ստուգված ստանալու են բոլոր 4 նախագծերին մասնակցած սովորողները, չստուգված՝ 4-ից քիչ նախագծերին մասնակցողները։ Յուրաքանչյուր նախագիծ ունի գնահատման իր սանդղակը /նյութերի, ֆիլմերի քանակ, մասնակցություն, կարողություններ/, վերջնական գնահատականը դրվելու է նախագծերի գնահատման հիման վրա: Նախագծերին մասնակցելը չի նշանակում, որ սովորղները միայն իրենց ներկայությունը նախագծերին ապահովելով, ստանալու են ստուգված։  Սովորողների ուսումնական բլոգների համապատասխան բաժնում պարտադիր պետք է տեղադրված լինեն կատարված աշխատանքները, նախագծերի իրականացման ընթացքը ու վերջնական արդյունքը, ստուգատեսների ընթացքում ստեղծված նյութերը:

Մուտքեր (19)

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>