1. Խորհուրդ չի տրվում պրոյեկտորը օգտագործել փոշոտ տարածքներում: Նման պայմանները թույլ չեն տա ստանալ բարձր որակի պատկեր:
2. Պրոյեկտորի օբյեկտիվը անհրաժեշտ է պարբերաբար մաքրել չոր և փափուկ կտորով:
Եթե պրոյեկտորը երկար ժամանակ չի օգտագործվում, ապա այն պետք է փակել կափարիչով: Միաժամանակխստիվ արգելվում է պրոյեկտորը միացնել կափարիչը վրան, որը կարող է շարքից հանել LCD-մատրիցան կամ DLP պրոյեկտորի չիպը:
3. Խստիվ արգելվում է պրոյեկտորը դնել սփռոցի կամ այլ կտորի վրա, որը կարող է հանգեցնել պրոյեկտորի օդափոխման անցքերի փակմանը: Այն պետք է դրվի հարթ և կոշտ մակերեսի վրա (մետաղ, փայտ):
4. Անվտանգության կանոններից ելնելով` պրոյեկտորը մի´ օգտագործեք բարձր ջերմաստիճան կամ բարձր խոնավություն ունեցող տարածքներում.
- Աշխատանքային ջերմաստիճանը պետք է տատանվի +5°C-ից +35°C
- Աշխատանքային խոնավությունը պետք է տատանվի 30%-ից 50%
5. Պրոյեկտորը մի´ տեղադրեք օդորակիչի կամ տաքացնող սարքի մոտ:
6. Յուրաքանչյուր պրոյեկտորի լամպն ունի իր շահագործման սահմանափակ ժամկետը (սովորաբար 30-ից մինչև 180 օրացույցային օր): Որպեսզի լամպը երկար ծառայի, այն անջատելուց հետո պետք է թողնել սառչի: 30 րոպեի ընթացքում պրոյեկտորի կրկնակի անջատման և միացման դեպքում լամպը կարող է վառվել:
Պրոյեկտորի միացման և անջատման ճիշտ ձևը.
- Սեղմե´ք հեռակառավարման վահանակի OFF կոճակը։
- Էկրանին կհայտնվի «POWER OFF ? YES: PRESS AGAIN» հաղորդագրությունը։
- Նորից սեղմե´ք OFF կոճակը 10 վայրկյանի ընթացքում։
- Լամպը կանջատվի և STATUS ինդիկատորը կսկսի թարթել: Չնայած լամպի անջատմանը, օդամղման անցքերի օդափոխիչները շարունակում են դեռ 1 րոպե աշխատել, որպեսզի սառեցնեն լամպը:
- STATUS ինդիկատորը դադարում է թարթելուց։
Պրոյեկտորի միացման և անջատման ճիշտ ձևը չպահպանելու դեպքում լամպի ծառայության ժամկետը զգալիորեն կրճատվում է և կարող է այն շարքից հանել:
STATUS |
POWER |
|
Լամպը անջատած է |
– |
կարմիր |
Լամպը միացած է |
կանաչ |
կանաչ |
Եթե STATUS ինդիկատորը թարթում է կարմիր գույնով դա նշանակում է, որ մոտակա ժամանակ անհրաժեշտ է լամպը փոխել:
Թարգմանեց՝ Սրբուհի Աղաբաբյանը
Մուտքեր (266)
Գրել կարծիք