Հարգելի սովորողներ, ուսուցիչներ, կրթահամալիրի մասնաշենքերում անլար ինտերնետ կապը, ինչպես նաև մալուխայինը սնվում են մի ընդհանուր 10mbs (CIR) աղբյուրից։ Այնպես որ` մեկի զբաղեցրած թրաֆիքը սահմանափակում է համացանցից մյուս օգտվողների ինտերնետը։ Դա է պատճառը, որ ուսումնական պարապմունքների ժամերին անլար և մալուխային կապի արագությունը շատերի մոտ անբավարար է։ Շատերի մոտ ցանցային արձագանքը (Ping) այնքան է երկարում, որ կարող է գրանցվել հմացանցի բացակայություն։
Կրթահամալիրում ինտերնետը կարելի է օգտագործել միայն ուսումնական նպատակներով։ Այդպիսի վիճակից խուսափելու համար`
- արգելվում է օգտագործել բիթ թորենթ քլիենթներ.
- խուսափեք մեծածավալ ներբեռնումներից, առցանց վիդեոդիտումներց.
- գրադարանային ձեզ անհրաժեշտ հիմնական փաթեթները և գրքերը ներբեռնեք մի անգամ և այնուհետ այն ունեցեք ձեր լափթոփներում և գործածեք օֆլայն.
գրքերը և գրականությունը ձեր լափթոփներում համակարգելու և դասավորելու, ինչպես նաև հարմար ընթերցանությանը կօգնի Callibre էլեկտրոնային գրադարան ծրագիրը, այն անվճար է և ազատ տարածվող. - սոցիալական ցանցերը գործածեք ուսումնական և գործնական նպատակներով (հիշեք, որ սոցցանցերը նույնպես սոցիալկան միջավայր են, որտեղ ձեր կողքին էլի ձեր գործընկերն է ու ձեր ուսուցիչը).
- ծավալուն ներբեռնումները պետք է կազմակերպել ոչ ուսումնական ժամերին։
Խնդրում ենք ուշադիր լինել։ Ընդհանուր տարածք է. բոլորս ենք պատասխանատու։
Մուտքեր (355)
Գրել կարծիք