Եվ այսպես, ինչպես և խոսք էի տվել համակարգչի արագագործության և մանրամասն կարգավորումների մասին առաջին փոսթը: Ուզում եմ ծանոթացնել բավական հաջող ու պարզ անվճար խրագրի հետ՝ GIGATweaker: Ընդհանրապես թվիքերները նախատեսված են գրաֆիկական ինտերֆեյսի օգնությամբ ռեգիստորներում արժեքներ փոփոխելու համար, իսկ ռեգիստորների արժեքներն են որոշում ձեր համակարգչի նեղ կարգավորումները: Գիգաթվիքերի միջոցով դուք կունենաք ՕՀ-ի կարգավորումներ հավաքված մի պատուհանում և կարգավորումներ, որոնք Windows OS-ի սովորական կարգավորումներում գտնել չեք կարող:
Ծրագրի System բաժնում կարող եք կարգավորել ՕՀ մուտքի հատկությունները, սխալների և այլ հաղորդագրությունների հատկությունները: Այստեղ կարող եք անջատել դեբագ լոգերի վարումը, եթե ունեք դիսկային տարածքի սղություն:
Security բաժնում կարող եք գտնել կարգավորումներ Action Centre-ի և օպերացիոն համակարգի թարմացումների հետ կապված և ակտիվացնել կամ պասիվացնել օգտատերերի կարգավորումները:
Files and drives բաժնում ընտրեք ֆայլերի թողարկման նախընտրելի ծրագրերը և ավտոթողարկման կարգավորումները:
Restriction բաժնում արգելափակել բազմաթիվ սիստեմային կարգավորումների հետ աշխատող բազմաթիվ ծրագրեր:
System Information բաժնում ձեր տվյալներն են, որոնք կարող եք փոփոխել ինչպիսիք են օգտատերի անունը, լոգոն և այլն:
Explorer And Start Menu բաժինում թղթապանակների, սաթարթ մենյուի և ՕՀ-ի ֆայլային խուզարկիչի (explorer)-ի կարգավորումներն են: Այստեղ փոփոխելով տարբերանիշերի քանակը մենյուներում, կամ մենյուների բացվելու սպասման ժամանակը, կարող եք ազդել համակարգչի արագագործության վրա:
Համակարգիչը թույլ է, Visual effects բաժնում հրաժարվեք բոլոր վիզուալ և անիմացիոն էֆեկտներից:
Customozation. այս բաժնում են հենց այն կարգավորումները, որոնք էապես կազդեն ձեր համակարգչի արագագործությանը: Կարդացեք ուշադիր մեկնաբանությունները և հարմարեցրեք ձեր ՕՀ-ն ձեր համակարգչին:
Network բաժնի ցանցային կարգավորումները նույնպես կօգնեն մի փոքր թեթևացնել ՕՀ-ի աշխատանքը:
StartUp-ում հետևեք ՕՀ-ի միացման ժամանակ բեռնվող ծրագրերին, հեռացրեք ավելորդները և թեթևացրեք ձեր ՕՀ-ի բեռնումը:
Uninstall-ում տեղադրված ծրագրերին:
Իսկ Windows Utilities-կգտնեք բազմաթիվ ուտիլիտներ windows ՕՀ-ից, որոնք կօգնեն ձեզ կատարել այլ կարգավորումներ, հետևել սերվիսներին և պրոցեսներին, կատարել ցանցային դիտարկման տարբեր հրամաններ և այլն:
Ծրագիրը անվճար բեռնել կարող եք հետևյալ պաշտոնական կայքից: բեռնել
Մուտքեր (175)
Գրել կարծիք