Կապված ինտերնետում գնալով շատացող հազար ու մի պետքական ու անպետքական, շատ հաճախ վնասակար ուտիլիտների հետ, որոնք նախատեսված են, իբր, «համակարգիչը արագագործ դարձնելուն», որոշեցի մի փոքր ակնարկ գրեմ: Ի՞նչ է պետք ՕՀ-ի /օպերացիոն համակարգի/արագագործ լինելու համար: Նախ ՕՀ-ն ընտրելիս պետք է հաշվի առնել համակարգչի պարամետրերը, այսինքն՝ ինչքան էլ ձեզ դուր է գալիս այս կամ այն ՕՀ-ն, պետք չի այն տեղադրել մի համակարգչին, որը չի համապատասխանում ՕՀ-ի մինիմալ պահանջներին: ՕՀ-ն տեղադրելուց հետո, եթե համակարգիչը թույլ է, պետք է.
- հրաժարվել վիզուալ զարդարանքներից և անիմացիաներից, ինչպիսիք են օրինակ՝ պատուհանների ստվերները, թափանցիկությունը և այլն, սրանք բավականին ռեսուրսատար են:
- հաշվի առնել, թե ինչի համար է նախատեսված ձեր համակարգիչը և փակել բոլոր այն սերվիսները, որոնք չեն օգտագործվելու:
- ճիշտ կարգավորել pagefile-ը:
- ավտոմեկնարկից /autostart/հանել ավելորդ գրառումները:
- մաքրել և մաքուր պահել միջանկյալ ֆայլերից և ռեգիստորների դատարկ գրառումներից:
Եթե այս ամենից հետո էլ ձեր համակարգիչը դժվարանում է աշխատել ձեր ընտրած ՕՀ-ով, մի չարչարվեք, փորձելով մաքրել RAM-ի ծանրաբեռնվածությունը հազար ու անիմաստ ուտիլիտներով, պարզապես հրաժարվեք այդ ՕՀ-ց, ընտրեք ավելի քչապահանջ ՕՀ, կամ փոխեք համակարգիչը:
Հ.Գ. Այստեղ նշված քայլերը մանրամասնորեն կներկայացվեն առանձին փոսթերով:
Մուտքեր (197)
Գրել կարծիք