2023-2024 ուստարվա հաշվետվություն

 

2023-2024 ուսումնական տարում, որպես դասավանդող իրականացված աշխատանքները․

3-րդ կուրսի ուսանողների հետ կատարված աշխատանքներ

  • Համակարգչի կառուցվածքի ամբողջական ուսումնասիրություն։ Ինչպես նաև ծանոթացել ենք համակարգչային բոլոր համալրող սարքերին(մայրական սալիկ, պրոցեսոր, հովացուցիչ, օպերատիվ հիշողություն, կոշտ սկավառակ, սկավառակակիր, SSD կուտակիչ, ձայնային քարտ, տեսաքարտ, սնուցման սարք, իրան), պարագաներին(մոնիտոր, տպիչ, սքաներ, դինամիկ) և աքսեսուարներին(ստեղնաշար, մկնիկ)։ Կատարել ենք համակարգչի քանդում և հավաքում զրոյական վիճակից։
  • Օպերացիոն համակարգերի պատմությունն ու դրանց տեսակները։ Հատկապես ուսումնասիրել ենք Microsoft Windows օպերացիոն համակարգի բոլոր տարբերակները։
  • Սովորողները կատարել են ֆորմատավորում և Windows 7,8,10,11 օպերացիոն համակարգերի տեղադրում։ Նաև համակարգչային այլ ծրագրերի հայթայթում համացանցում և դրանց ճշգրիտ տեղադրում և ապատեղադրում(install, uninstall) Սովորել են օգտվել օպերացիոն համակարգի բոլոր կարևոր գործիքներից։ Այդ թվում control panel, cmd, regedit, msinfo32, dxdiag, disk cleanup, system restore և այլն։ Արդյունքում սկսել են տիրապետել համակարգային ադմինիստրատորի գրեթե բոլոր հմտություններին։
  • Վերջին 2 ամսվա ընթացքում անցել ենք համակարգչային ցանցերի ուսումասիրությանը։ Սովորողներին բոլոր կարևոր դետալներով ներկայացրել եմ կրթահամալիրի մեծ ցանցի կառուցվածքը՝ բոլոր մասնաճյուղերում, ինչպես լարով, այնպես էլ անլար։ Մեր ձեռքի տակ եղած թվային գործիքների և ցանցի մանրամասն գծված հատակագծի օգնությամբ սովորողները տիրապետում են բոլոր Wi-Fi սարքերին, գիտեն դրանց տեղակայման վայրերը:
    • 4-րդ կուրսի ուսանողների հետ կատարված աշխատանքներ.
    • կատարել ենք առավել բարդ աշխատանքներ, մասնավորապես դյուրակիր համակարգիչների քանդում-հավաքում, դետալների փոխարինում, զոդման աշխատանքներ զոդիչ կայանի օգնությամբ, միակցիչների տեղադրում և ապամոնտաժում։
    • 4-րդ կուրսեցիների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն։

    Մուտքեր (11)

    Գրել կարծիք

    AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
         
     

    Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>