Կոմպոզիցիա՝ հունարեն նշանակում է հորինել, ստեղծագործել, կապել: Արտահայտչական արվեստում կոմպոզիցիա հիմնականում անվանում են պատկերի մեջ էլեմենտների կազմակերպման հատկությունը, ձևը:
Ժամանակակից արվեստում կոմպոզիցիայի միջոցները չեն սահմանափակվում թեմայի խիստ սխեմայի դասավորությամբ, ինչպես դա արվում եր շատ դարեր առաջ՝ կազմակերպված արտահայտչական էլեմենտներով, կամ ծառայում անխախտության կլասիկ օրենքներին: 19-րդ դարի կեսերին պարտադրողական մեռած կանոնները իմպրեսիոնիստների շնորհիվ քանդվեցին հանուն ազատ ստեղծագործության:
Ժամանակակից կոմպոզիցիայի հասկացության մեջ մտնում է նաև լուսային որոշումը, գծային և օդային տարածությունը, չափը, գունային երանգի սահմանազատումը, շարժումը և այլն…:
Կոմպոզիցիայի էլեմենտները իրական առարկաներն են, շրջապատող իրականությունը, կենդանի մարդը և նրանց գործուղությունը: Կոմպոզիցիան կառուցելիս լուսանկարչի համար շատ կարևոր է առարկաների լուսավորությունը:
Կոմպոզիցիայում մեծ դեր է խաղում պատկերի չափսը: Նկարահանվող օբյեկտների մաշտաբը որոշվում է պլանների միջոցով՝խոշոր պլան, միջին պլան, ընդհանուր պլան, դետալ և այլն…:
1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԼԱՆ
Ընդհանուր պլանի շնորհիվ տեսնում ենք մեզ շրջապատող առարկաները, տեղանքը, որտեղ կատարվում է գործողությունը:
2 ՄԻՋԻՆ ՊԼԱՆ
Միջին պլանի շնորհիվ, նկարվող օբյեկտը մոտեցնում ենք հանդիսատեսին: Երևում են մարդկանց դեմքերը՝նրանց գործողությունները:
ԽՈՇՈՐ ՊԼԱՆ
Խոշոր պլանով ցույց ենք տալիս մարդկանց միմիկաները, բացահայտում նրանց նեքնաշխարհը:
ԴԵՏԱԼ
Դետալը գերխոշոր պլան է, որով ցանկանում ենք ուշադրություն հրավիրել ինչ-որ բանի վրա:
Կադրի կոմպոզիցիան կառուցելիս, միշտ պետք է հաշվի առնել,թե ինչպիսին է եղել առաջին կադրը և ինչպիսին պետք է լինի հաջորդը:
Մուտքեր (138)
Գրել կարծիք