Եվս մեկ բազմալեզու ստեղնաշար։ Հայերենի համար պետք չէ հավելյալ ընդլայնում ներբեռնել։ Ծրագրի կարգավորումներում կան բազմաթիվ լեզուներ ավելացնելու հնարավորութուն, այդ թվում և հայերեն։ Ունի Gesture Typing (մի հպումով և սահեցնելով մուտքագրում), Voice Typing (Մուտքագրում ձայնով), ավտոմատ խմբագրման հնարավորություն։ Այն նաև սովորող ստեղնաշար է, այսինքն կարիք չկա բառարանում բառեր ավելացնելու։ Եվս մի հնարավորություն, ձեր ստեղնաշարը կարող եք սինխրոնիզացնել Ձեր բոլոր անդրոիդով սարքավորումների վրա։
Մուտքեր (50)
Գրել կարծիք