Անվճար ծրագրային փաթեթների պաշտոնական կայքեր

 

Բոլորս էլ երևի օգտվում ենք open source և freeware կոչված ծրագրերից և դրանցից շատերը դարձել են մեր համակարգչի պարտադիր մաս: Այդպիսի ծրագրերը շահույթ չեն հետապնդում և ամենավերջին տարբերակները ազատ տեղադրված են իրենց պաշտոնական կայքերում: Չնայած դրանք ազատ տարածվող ու անվճար ծրագրեր են սակայն չեն զիջում և երբեմն գերազանցում են իրենց վճարովի մրցակիցներին: Այդ պատճառով որոշեցի ստեղծել փոստ որտեղ կհավաքվեն և պարբերաբար կլրացվեն այդպիսի ծրագրերի պաշտոնական կայքերի հղումները:

Եվ այսպես

Google Chrome բեռնել ըստ իս ամենաարագ և ամենաճարպիկ բրաուզերը: Ունի անվճար տարածվող բազմաթիվ փլագիններ որոնք հեշտացնում են թափառումներն ու աշխատանքը ինտերնետում:

Mozilla Firefox բեռնել որոշ լինուքսի ընտանիքի օպերացիոն համակարգերի, այդ թվում ubuntu-ի հարազատ ներառված ինտերնետ բրաուզեր: Այնուհետև ադապտացվել է windows օպերացիոն համակարգին: Երկրորդը իր արագագործությամբ: Ունի անվճար, բրուզերի ներսից բեռնվող փլագինների մեծ ընտրանի, որոնց թվում է ցանկացած վիդեոռեսուրսից վիդեոներ ներբեռնելու  downloadhelper-ը:

Mozzila Thunderbird բեռնել շատ հարմարավետ և պարզ միջերեսով փոստային քլիենթ:

The Bat! Home Edition բեռնել Այս փոստային քլիենթը ավելի շուտ shareware-ի freeware-ի արանքում է: Այսինքն Home Edition տարբերակն անվճար է, իսկ professional տարբերակը վճարովի:

Picasa բեռնել Նկարներ դիտելու, խմբագրելու և picasa վեբ ալբոմում հրապարակելու համար google-ի կողմից ստեղծված ծրագիր: Բավական հարմար է նկարներ նայելիս մկնիկով ղեկավարում, արագագործ է ունի հետաքրքիր և գեղեցիկ միջերես:

7Zip բեռնել Անվճար արխիվատոր: Աշխատում է հետևյալ ֆորմատների հետ

Packing / unpacking: 7z, XZ, BZIP2, GZIP, TAR, ZIP and WIM

Unpacking only: ARJ, CAB, CHM, CPIO, CramFS, DEB, DMG, FAT, HFS, ISO, LZH, LZMA, MBR, MSI, NSIS, NTFS, RAR, RPM, SquashFS, UDF, VHD, WIM, XAR and Z.
ZIP հետ աշխատելիս 2-10% ավելի էֆեկտիվ է քան WinZip-ը:

File Zilla բեռնել FTP քլիենթ և սերվեր:

Open Office Org բեռնել Անվճար օֆիսային փաթեթ: Փոխարինում է microsoft office word, power point, exel և այլ ծրագրերին MS office փաթեթից:

AIMP 3 բեռնել անվճար աուդիոփլեյեր, անվճար, բավականին տարածված և հաջող փլեյեր: Ունի բազմաթիվ սքիներ, լեզուներից կա նաև հայերեն ընտրելու հնարավորություն:

Dr.Web CureIt բեռնել Անվճար հակավիրուսային սկաներ: Չի պահանջում տեղադրել համակարգչում, այն արդեն վարակված օպերացիոն համակարգը բուժելու համար է:

Avira Antivirus բեռնել

 CleanAfterMe բեռնել Փոքր, անվճար ծրագիր է` նախատեսված Windows ՕՀ-ում օգտագրծողի աշխատանքի ընթացքում պարբերաբար առաջացող ժամանակվոր Temp ֆայլերը, Browser Hitory-ն, Cookie-ները, MRU List-երը և այլ “հետքերը” հեռացնելու համար: Ծրագիրը աշխատում է առանց տեղակայման:

GIMP-Win բեռնել գրաֆիկական խմբագիր է՝ linux միջավայրից տեղափոխված Windows համակարգ: Պարունակում է ժամանակակից գրաֆիկական խմբագրին անհրաժեշտ գրեթե բոլոր ֆունկցիաները:

VLC media player բեռնել Լավագույն մեդիափլեյերներից, որը աշխատում է ժամանակակից համարյա բոլոր ֆորմատների հետ:

Media Player classic բեռնել Շատ թեթև բայց բազմաֆունկցիոնալ մեդիափլեյեր:

Audacity բեռնել Անվճար աուդիո խմբագրիչ: Ձայնագրում, ֆորմատների փոխարկում, ֆայլերի կտրում, կցում, տոնայնության, արագության, բարձրության փոփոխում:

DVD Styler բեռնել DVD մենյույով վիդեոդիսկեր այրելու համար անվճար հարմարավետ ծրագիր: Ունի բազմաթիվ լեզուներ, այդ թվում հայերեն:

Ultimate Video Converter բեռնել Վիդեոփոխարկիչ բազմաթիվ ժամանակակից ֆորմատներով: Ունի պարզ և հասկանալի միջերես:

Pidgin բեռնել Էլեկտրոնային հաղորդագրությունների ունիվերսալ քլիենթ (Universal IM client): Ինտեգրվել է լինուքսային համակարգերից: Բավական հարմար է սոց կայքերից և այլ մեսինջերներից

GIGATweaker բեռնել փոքր, հարմարավետ անվճար ծրագիր օպերացիոն համակարգի նեղ կարգավորումների համար: Ոինի բազմաթիվ գործիքներ, որորնք կօգնեն ձեզ կարգավորել, արագացնել և հարմարեցնել ձեզ ձեր օպերացիոն համակարգի աշխատանքը:

Tux Paint բեռնել Նկարչական ծրագիր հատուկ մշակված նախադպրոցական և դպրոցական երեխաների համար (3-12տ)։ Այն լավագույնն է ճանաչվել բազմաթիվ ամսագրերի կողմից։ Ծրագրում առկա են բազմաթիվ յուրահատուկ ու հետաքրքիր գործիքներ շտամպեր որոնցից շատերն ունեն իրենց յուրահատուկ ձայները։

Paint.NET բեռնել Անվճար ծրագիր, որը հաջողությամբ կփոխարինի microsoft paint֊ին տալով շատ ավելի մեծ հնարավորություններ։ Աշխատանք շերտերով, անսահմանափակ undo-ներ, հատուկ էֆեկտներ։

Մուտքեր (1583)