2022-2023 ուստարվա հաշվետվություն

 

2022-2023 ուստարվա ընթացքում, որպես դասավանդող կատարված աշխատանքներ․

  • Երրորդ կուրսի ուսանողների հետ ուսումնասիրել ենք համակարգչի կառուցվածքը, ծանոթացել ենք համակարգչային բոլոր պարագաներին և աքսեսուարներին։ Կատարել ենք համակարգչի քանդում-հավաքում զրոյական վիճակից։
  • Ծանոթացել ենք օպերացիոն համակարգերին և դրանց պատմությանը։ Մանրամասն ուսումնասիրել ենք Windows օպերացոին համակարգի բոլոր տարբերակները։
  • Սովորողները կատարել են ֆորմատավորում և Windows 7,8,10,11 օպերացիոն համակարգերի տեաղադրում։ Սովորել են օգտվել օպերացիոն համակարգի բոլոր կարևոր գործիքներից։ Ինչի արդյունքում սկսել են տիրապետել համակարգային ադմինիստրատորի գրեթե բոլոր հմտություններին։
  • Վերջին ամսվա ընթացքում սկսել ենք համակարգչային ցանցերի ուսումասիրությունը։ Սովորողներին բոլոր կարևոր դետալներով ներկայացրել եմ կրթահամալիրի մեծ ցանցի կառուցվածքը՝ ինչպես լարով, այնպես էլ անլար։ Մեր ձեռքի տակ եղած թվային գործիքների միջոցով սովորողները տիրապետում են բոլոր 86 Wi-Fi սարքերին, գիտեն նրանց տեղակայման վայրերը:
  • 4-րդ կուրսեցիների հետ կատարել ենք առավել բարդ աշխատանքներ, մասնավորապես դյուրակիր համակարգիչների քանդում-հավաքում, դետալների փոխարինում, զոդման աշխատանքներ զոդիչ կայանի օգնությամբ, միակցիչների տեղադրում և ապամոնտաժում։
  • 4-րդ կուրսեցիների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն։