Նախագիծ. 3D գովազդային հոլովակների ստեղծում

 

3D գովազդային հոլովակները պատրաստվելու են  Microsoft ICE և Pano2VR ծրագրերի օգնությամբ

Նպատակ

Ուսումնական գործունեության ընթացքում ստեղծել կրթահամալիրում գործող բոլոր կրթական ծրագրերի, հաստատությունների գովազդային հոլովակները:

Անհրաժեշտ նախնական հմտություններ

  • Microsoft Movie Maker կամ Microsoft Movie Maker Live ծրագրերի իմացություն
  • Flash ֆորմատով նյութերի տեղադրում, հղումների ստացում
  • Ֆոտոապարատով և տեսախցիկով աշխատելու հմտություն

Խնդիրներ

  • Flash ֆոտոֆիլմերի պատրաստում, հղումների ստացում
  • Պոնարամների գործածում
  • Նոր որակի գովազդային հոլովակների ստացում

Աշխատանքի նկարագրություն

  • Սովորողները նկարահանում են այդ ընթացքում տեղի ունեցած որևէ իրադարձություն, միջոցառում, ուղարկում են դասավանդողին՝ ապահովելով նկարահանված նյութի որակը
  • Նկարահանված նյութերից ընտրվում է մի նյութ, որը լաբորատորիայում մոնտաժում ենք միասին՝ գործածելով և սովորելով ծրագրերից մեկի հնարավորությունները
  • Մնացած նյութերը մոնտաժվում են տանը՝ օգտագործելով ձեռք բերված հմտությունները և կարողությունները
  • Պոնարամաներ պատրաստելու ծրագրերը օգտագործելով պատրաստում ենք գովազդային հոլովակներ
  • Պատրաստված ֆիլմերը դրվում են ենթակայքերի և բլոգների համապատասխան բաժիններում

Արդյունքներ

  • Սովորողները, գործնականում կիրառելով նշված ծրագրերի հնարավորությունները, տիրապետում են դրանց և տեխնիկապես ավելի գրագետ ու հմուտ են դառնում
  • Սովորողների պատրաստած ֆիլմերը, ֆոտոֆիլմերը դառնում են ավելի բարձր որակի /HD, Full HD/
  • Սովորողները կարողանում են ֆիլմերում օգտագործել թարգմանչական հաղորդումների ֆորմատը, որը հնարավորություն կտա շատ ֆիլմեր և այլ նյութեր ներկայացնել հայերեն կամ խուլ-համրերի լեզվով:

Գնահատում

Դրական են գնահատվում այն սովորողները որոնք պատրաստում են ամենաքիչը 2 ֆիլմ, 1 պոնարամա, 1 ֆլեշ-ֆիլմ

Մուտքեր (19)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>