Նախագիծ. նոր ծրագրերի ուսուցման վարպետության դասեր

 

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում:

Նպատակը

Կրտսեր դպրոցականներին ներկայացնել իրենց իմացած ծրագրերին փոխարինող նոր ծրագրեր, որոնք կտան ավելի լայն հնարավորություններ և պատրաստված աշխատանքները կլինեն ավելի գունեղ ու հետաքրքիր:

Անհրաժեշտ նախնական հմտություններ

Վարպետության դասերն իրականացնող սովորողները պետք է տիրապետեն Wondershare Video Editor, Wondershare Movie Story, Flash Gallery Factory, WizardBrash ծրագրերին և կարողանան կիրառել դրանց հնարավորությունները:

Խնդիրներ

Խմբի սովորողները որևէ ուսումնական նյութի վրա կրտսեր դպրոցականներին ցուցադրում են նախատեսված ծրագրի գործածման հնարավորությունները:

Աշխատանքի նկարագրություն

Խումբը շաբաթը երկու անգամ այցելում է կրտսեր դպրոցներ, որտեղ յուրաքանչյուր դասարանում ուսուցանում է վերը նշված ծրագրերի կիրառման հնարավորությունները, որոնք հասանելի են այդ տարիքում

  • Գեղարվեստի դպրոց՝ 6 շաբաթ
  • Նոր դպրոց՝ 12 շաբաթ
  • Դպրոց-պարտեզ՝ 9-12 շաբաթ
  • Հիմնական դպրոց՝ 6 շաբաթ
  • Ընդհանուր՝ 36 շաբաթ

Արդյունքներ

  • Կրտսեր դպրոցների 1-4 դասարանների սովորողներին ներկայացվում են Paint, Movie Maker ծրագրերին փոխարինող ծրագրերը, որոնց հնարավորությունները ավելի շատ են, որոնցով ստացված նկարները կամ ֆիլմերը ավելի գունեղ են, լի տարբեր էֆեկտներով
  • Ներկայացված ծրագրերը կրտսեր դպրոցականները կիրառում են ուսումնական գործընթացում, տեղադրվում են բլոգներում և ուղարկում են հղումները խմբի սովորողներին:

Մուտքեր (5)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>