Նախագիծ. Photoshop ծրագրով անիմացիոն փոքրիկ մուլտֆիլմերի ստեղծում

 

Նպատակը

  • Photoshop ծրագրի ուսուցում գործունեության միջոցով և դրանց կիրառումը ուսումնական գործընթացում
  • Անիմացիոն մուլտֆիլմերի ստեղծում կրտսեր դպրոցականների համար

Անհրաժեշտ նախնական հմտություններ

  • Microsoft Paint, WizardBrash, Paint.NET կամ այլ նկարչական ծրագրերի իմացություն /որպեսզի սովորողները կարողանան նկարել կերպարներ՝ օգտագործելով տարբեր ծրագրերի հնարավորություններ/
  • Աշխատանք ձայնագրիչի հետ
  • Audio մոնտաժ /ամենահասարակ ձևով/

Խնդիրներ

  • Նկարների մշակում, պահպանում
  • Նկարների մոնտաժ
  • Անհրաժեշտ թեմային համապատասխան փոքրիկ անիմացիաների ստեղծում (հեքիաթներ, կարաոկեներ, այլ նյութեր) կրտսեր դպրոցների սովորողների համար

Աշխատանքի նկարագրություն

  • Արտադասարանական հանձնարարություն – սովորողներն թեմատիկ նյութ են պատրաստում՝ օգտագործելով նախապես հանձնարարված գործիքները, ծրագրի հնարավորությունները
  • Դասարանում խմբով մեկնաբանում ենք գործիքների հնարավորությունները, սովորողները քննարկում են ընտրված նյութերի տեխնիկական առավելությունները և թերությունները
  • Ուսումնական գործընթացի հետ կապված նյութեր (լրատվություն, տեղեկատվություն, ֆիլմ, կարաոկե, այլ նյութեր) են ստեղծում Համապատասխան գործնական առաջադրանքի միջոցով օգտագործում են գործիքները (աշխատանքը կապվում է ստուգատեսների, փառատոների, ծեսերի… հետ)

Արդյունք

  • Սովորողները կարողանում են օգտագործել photoshop ծրագրի այն հնարավորությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ուսումնական պրոցեսում
  • Ստեղծում են անիմացիաներ՝ օգտագործելով միայն իրենց նկարած նկարները, իրենց ստեղծած կերպարները

Գնահատում

  • Սովորողը դասավանդման ընթացքում ամենաքիչը երեք մուլտֆիլմ է ներկայացնում

Մուտքեր (7)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>