Նախագիծ. նոր մոնտաժային ծրագրերի գործածմամբ ֆիլմերի ստեղծում

 

Նպատակ

Ուսումնական գործունեության ընթացքում օգտագործել նոր մոնտաժային ծրագրերի հնարավորությունները, որոնք թույլ կտան ստեղծել ավելի որակյալ և հետաքրքիր լուծումներով հագեցած ֆիլմեր, պատումներ, ուսումնական նյութեր:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծվելու են մինչ այդ սովորողների կողմից չօգտագործվող հնարավորություններով, լուծումներով ֆիլմեր, պատումներ:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է նշված ծրագրերի օգտագործում հանրակրթական այլ առարկաների ուսումնական աշխատանքներում, տարբեր նախագծերի ընթացքում ձեռք բերված հմտությունների կիրառում:

Անհրաժեշտ նախնական հմտություններ

  • Microsoft Movie Maker կամ Microsoft Movie Maker Live ծրագրերի իմացություն
  • Ֆիլմերի պահպանում տարբեր ֆորմատներով
  • Տարբեր վիդեոռեսուրսային կայքերում ֆիլմերի ներբեռնում

Խնդիրներ

  • Նոր մոնտաժային ծրագրերի հնարավորությունների կիրառում
  • Որակյալ ֆիլմերի պատրաստում
  • Flash ֆոտոֆիլմերի պատրաստում, հղումների ստացում
  • Հաղորդումներ, թարգմանություններ

Աշխատանքի նկարագրություն

  • Սովորողները բաժանվում են երեք հոգանոց խմբերի, նկարահանում են առավոտյան ընդհանուր պարապմունքները, ուրբաթօրյա միջոցառումները, որևէ իրադարձություն, միջոցառում, ուղարկում են դասավանդողին՝ ապահովելով նկարահանված նյութի որակը
  • Նկարահանված նյութերից ընտրվում է մի նյութ, որը լաբորատորիայում մոնտաժում ենք միասին՝ գործածելով և սովորելով ծրագրերից մեկի հնարավորությունները
  • Մնացած նյութերը մոնտաժվում են տանը՝ օգտագործելով ձեռք բերված հմտությունները և կարողությունները
  • Ենթակայքում տեղադրվում են առավել հաջողված առավոտյան պարապմունքները, ուրբաթօրյա ցուցադրությունները

Արդյունքներ

  • Սովորողները, գործնականում կիրառելով նշված ծրագրերի հնարավորությունները, տիրապետում են դրանց և տեխնիկապես ավելի գրագետ ու հմուտ են դառնում
  • Սովորողների պատրաստած ֆիլմերը, ֆոտոֆիլմերը դառնում են ավելի բարձր որակի /HD, Full HD/
  • Սովորողները կարողանում են ֆիլմերում օգտագործել թարգմանչական հաղորդումների ֆորմատը, որը հնարավորություն կտա շատ ֆիլմեր և այլ նյութեր ներկայացնել հայերեն կամ խուլ-համրերի լեզվով:

Գնահատում

  • Դրական է գնահատվում սովորողների այն խումբը, որը նկարահանում է ամենաքիչը երեք առավոտյան ընդհանուր պարապմունք, մեկ ուրբաթօրյա ցուցադրություն և մի միջոցառում, որը տեղի կունենա դասավանդման ընթացքում

Մուտքեր (6)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>