Նախագիծ. վիդեո-տեսադասեր, ՏՏ գործածման գրքույկներ

 

Օգտագործվելու են տեսադասեր պատրաստելու հետևյալ ծրագրերը՝ TechSmith Snagit, Microsoft Expression Encoder:

Նպատակը

  • Տեսադասերի, գրքույկների միջոցով դասավանդողների և սովորողների տարբեր ծրագրերի տեղադրման առանձնահատկություններին տիրապետելու կարողությունների զարգացում
  • Տարբեր ծրագրերի յուրահատկությունների յուրացում և դրանց կիրառում
  • Առաջացած տարրական խնդիրների լուծման արդյունավետ միջոցների յուրացում և կիրառում

Անհրաժեշտ նախնական հմտություններ

Որևէ մոնտաժային ծրագրի իմացություն /ցանկալի է, որ ծրագիրը թույլ տա վերջանական ֆիլմը պահպանել HD կամ Full HD որակով/

Խնդիրներ

  • Հավաքել օգտագործվող անհրաժեշտ հմտությունների և կարողությունների ամբողջական մեդիափաթեթ
  • Անհրաժեշտ ուսումնական նյութերը թարգմանելու, որակյալ թարգմանական նյութեր ստեղծելու կարողությունների զարգացում
  • Ձեռք բերած ՏՏ հմտությունների, նոր ծրագրերի հնարավորությունները կիրառելու կարողության զարգացում

Աշխատանքի նկարագրություն

  • Սովորողները աշխատելու են 3-4 հոգանոց խմբերով
  • Դասավանդողի առաջադրանքով խումբը համացանցից գտնում է որևէ խնդրի լուծման տարբերակները
  • Գտնված նյութերը թարգմանվում են և ուղարկվում դասավանդողին
  • Դասարանում քննարկվում է կատարված աշխատանքը, մի օրինակի վրա ցույց է տրվում ծրագրի օգտագործման հնարավորությունները
  • Տանը յուրաքանչյուր սովորող իր համակարգչում տեղադրում է տվյալ ծրագիրը և ուսումնասիրում հնարավորությունները
  • Յուրաքանչյուր խումբ դասարանում և տանը աշխատում է իր տեսադասի կամ գրքույկի վրա:

Արդյունքներ

Սովորողները և դասավանդողները

  • հեշտությամբ կարողանում են ինքնուրույն լուծել համակարգչի հետ կապված տարբեր խնդիրներ տեսադասերի և ՏՏ գրքույկների օգնությամբ
  • տիրապետում են գրագետ բլոգավարությանը
  • կարողանում են ծրագրերի ճիշտ տեղադրել
  • կիրառում են տարբեր ծրագրերի ընձեռած հնարավորությունների

Գնահատում

Դրական գնահատական են ստանում այն սովորողները, որոնք պատրաստում են ամենաքիչը 3 տեսադաս կամ գրքույկ

Մուտքեր (7)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>