Հայերեն Ֆոնեթիք ստեղնաշար առանց կողմնակի ծրագրերի

 

Այսօր տիկին Սուսան Մարկոսյանի ուղարկած հղումը ինձ տարավ բավականին հետաքրքիր բլոգ, որի հեղինակի առաջնային խնդիրն է Հայատառ դարձնել ազգիս վիրտուալ խոսքն ու բարբառը: Ահա այդ բլոգը:

Այ, էստեղ էլ ես գտա այն, ինչ փնտրում էի` ֆոնեթիկ ստեղնաշար ու տեղադրեցի այստեղ: Այն աշխատում է առանց կողմնակի ծրագրերի, և որպեսզի նորից անիվ չստեղծեմ, պարզապես մեջբերեմ հենց բլոգերի նշած առավելությունները, որոնց հետ ես լիովին համամիտ եմ:

«Շարադրեմ սույն ստեղնաշարերի առավլությունները երրորդ կողմի ծրագրերի նկատմամբ:

1. Ստեղնաշարերը հավաքվել են microsoft layout creator ծրագրով ու հանդիսանում են փանջարի (Նկատի ունի օպերացիոն համակարգը) բաղկացուցիչ մաս, հետևաբար ավելորդ հիշողություն չեն ուտում, ուրիշ ծրագրերի հետ անհամատեղելի չեն և այլն: (Տեղեկատվական տեխնոլոգիաների էֆֆեկտ)

2. Էս դեպքում տեքստ ներմուծելիս (օրինակ word-ում) տեքստային ծրագիրը հասկանում է, թե ինչ լեզվով է ներմուծվում տեքստը, ու համապատասխան ձևով է արձագանքում էդ փաստին (օրինակ հայերեն գրելիս word-ի status bar-ում ֆրվում է «Armenian» ու անգլերենի կամ այլ լեզվի համար նախատեսված spell check չի ակտիվանում, հետևաբար ամեն բառի տակ կարմիր զիգզագ գծերից ներվային ծիկերն իսպառ բացակայում են (առողջապահական էֆֆեկտ):

3. Ստեղնաշարն ամեն ծրագրի համար «հիշում» է վերջին ակտիվացրած լեզուն ու էդ ծրագիր վերադառնալիս ավտոմատ վերադառնում դրան (հակասկլերոտիկ  էֆֆեկտ):

է, հերիք չի՞»:

Շատ մեծ շնորհակալություն տիկին Սուսանին մեզ KDWin-ի ճիրաններից և անընդհատ ձանձրացնող պրոբլեմներից ազատելու համար: Իսկ բլոգերին Ձեր շնորհակալությունը կարող եք հայտնել իր էջից` իրեն, ինչպես ինքն է ասում, ֆրենդելով (իհարկե միմիայն ձեր ցանկությամբ, դրանում ես ոչ մի օգուտ չունեմ):

Մուտքեր (772)

Գրել կարծիք չեղարկել պատասխանը

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>