Պրոյեկտորների օգտագործման կանոնները

 

1.   Խորհուրդ չի տրվում պրոյեկտորը օգտագործել փոշոտ տարածքներում: Նման պայմանները թույլ չեն տա ստանալ բարձր որակի պատկեր:

2.   Պրոյեկտորի օբյեկտիվը անհրաժեշտ է պարբերաբար մաքրել չոր և փափուկ կտորով:

Եթե պրոյեկտորը երկար ժամանակ չի օգտագործվում, ապա այն պետք է փակել կափարիչով: Միաժամանակխստիվ արգելվում է պրոյեկտորը միացնել կափարիչը վրան, որը կարող է շարքից հանել LCD-մատրիցան կամ DLP պրոյեկտորի չիպը:

3.   Խստիվ արգելվում է պրոյեկտորը դնել սփռոցի կամ այլ կտորի վրա, որը կարող է հանգեցնել պրոյեկտորի օդափոխման անցքերի փակմանը: Այն պետք է դրվի հարթ և կոշտ մակերեսի վրա (մետաղ, փայտ):

4.   Անվտանգության կանոններից ելնելով` պրոյեկտորը մի´ օգտագործեք բարձր ջերմաստիճան  կամ  բարձր խոնավություն ունեցող տարածքներում.

  • Աշխատանքային ջերմաստիճանը պետք է տատանվի +5°C-ից +35°C
  • Աշխատանքային խոնավությունը պետք է տատանվի 30%-ից 50%

5.   Պրոյեկտորը մի´ տեղադրեք օդորակիչի կամ տաքացնող սարքի մոտ:

6.   Յուրաքանչյուր պրոյեկտորի լամպն ունի իր շահագործման սահմանափակ ժամկետը (սովորաբար 30-ից մինչև 180 օրացույցային օր): Որպեսզի լամպը երկար ծառայի, այն անջատելուց հետո պետք է թողնել սառչի: 30 րոպեի ընթացքում պրոյեկտորի կրկնակի անջատման և միացման դեպքում լամպը կարող է վառվել:

Պրոյեկտորի միացման և անջատման ճիշտ ձևը.

  • Սեղմե´ք հեռակառավարման վահանակի OFF կոճակը։
  • Էկրանին կհայտնվի «POWER OFF ? YES: PRESS AGAIN» հաղորդագրությունը։
  • Նորից սեղմե´ք OFF կոճակը 10 վայրկյանի ընթացքում։
  • Լամպը կանջատվի և STATUS ինդիկատորը կսկսի թարթել: Չնայած լամպի անջատմանը, օդամղման անցքերի օդափոխիչները շարունակում են դեռ 1 րոպե աշխատել, որպեսզի սառեցնեն լամպը:
  • STATUS ինդիկատորը  դադարում է թարթելուց։

Պրոյեկտորի միացման և անջատման ճիշտ ձևը չպահպանելու դեպքում լամպի ծառայության  ժամկետը զգալիորեն կրճատվում է և կարող է այն շարքից հանել:

STATUS

POWER

Լամպը անջատած է

կարմիր

Լամպը միացած է

կանաչ

կանաչ

Եթե STATUS ինդիկատորը թարթում է կարմիր գույնով դա նշանակում է, որ մոտակա ժամանակ անհրաժեշտ է լամպը փոխել:

Թարգմանեց՝ Սրբուհի Աղաբաբյանը

Մուտքեր (262)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>