Ընդհանուր տարածք է. բոլորս ենք պատասխանատու

 

Հարգելի սովորողներ, ուսուցիչներ, կրթահամալիրի մասնաշենքերում անլար ինտերնետ կապը, ինչպես նաև մալուխայինը սնվում են մի ընդհանուր 10mbs (CIR) աղբյուրից։ Այնպես որ` մեկի զբաղեցրած թրաֆիքը սահմանափակում է համացանցից մյուս օգտվողների ինտերնետը։ Դա է պատճառը, որ ուսումնական պարապմունքների ժամերին անլար և մալուխային կապի արագությունը շատերի մոտ անբավարար է։ Շատերի մոտ ցանցային արձագանքը (Ping) այնքան է երկարում, որ կարող է գրանցվել հմացանցի բացակայություն։

Կրթահամալիրում ինտերնետը կարելի է օգտագործել միայն ուսումնական նպատակներով։ Այդպիսի վիճակից խուսափելու համար`

  • արգելվում է օգտագործել բիթ թորենթ քլիենթներ.
  • խուսափեք մեծածավալ ներբեռնումներից, առցանց վիդեոդիտումներց.
  • գրադարանային ձեզ անհրաժեշտ հիմնական փաթեթները և գրքերը ներբեռնեք մի անգամ և այնուհետ այն ունեցեք ձեր լափթոփներում և գործածեք օֆլայն.
    գրքերը և գրականությունը ձեր լափթոփներում համակարգելու և դասավորելու, ինչպես նաև հարմար ընթերցանությանը կօգնի Callibre էլեկտրոնային գրադարան ծրագիրը, այն անվճար է և ազատ տարածվող.
  • սոցիալական ցանցերը գործածեք ուսումնական և գործնական նպատակներով (հիշեք, որ սոցցանցերը նույնպես սոցիալկան միջավայր են, որտեղ ձեր կողքին էլի ձեր գործընկերն է ու ձեր ուսուցիչը).
  • ծավալուն ներբեռնումները պետք է կազմակերպել ոչ ուսումնական ժամերին։

Խնդրում ենք ուշադիր լինել։ Ընդհանուր տարածք է. բոլորս ենք պատասխանատու։

Մուտքեր (352)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>