Ընդլայնումներ Google Chrome-ի համար

 

Google chrome-ն այսօր ամենագործածվող ինտերնետ բրոուզերն է։ Գաղտնիք չի, որ այն ունի բազմաթիվ ընդլայնումներ, որոնց միջոցով կարելի է մեծացնել նրա ֆունկցիաների և հնարավորությունների ցանկը։ Այդ պատճառով որոշեցի առաջարկել դրանցից մի քանիսը, որոնք ինքս օգտագործում եմ։ Հույս ունենալով, որ ինքներդ կառաջարկեք ձեր գտածները։ Սկսենք երկուսից։

Գիտեք, որ կան բազմաթիվ կայքեր, որոնցում տեղադրված ֆլեշ անիմացիաները, խաղերը և տեսանյութերը ուղիղ հղումով բեռնել հնարավոր չէ, կան և կլինեն երկար-բարակ գործողությունների շարքեր, որոնք թույլ կատան դրանց բեռնումը։ Սակայն իհարկե շատ ավելի հարմար է ձեռքի տակ եղած գործիքը։

Ահա այս երկու գործիքները լրացնելով մեկը մյուսին թույլ են տալիս բեռնել ձեր ուզած նյութը մեկ կամ երկու քլիքով, համարյա ցանկացած կայքից։ Դրանցից ոչ ոք չակտիվացավ rutube.ru կայքում։ Թե ինչպես բեռնել ընդլայնումները ինձ թվում է գաղտնիք չէ։ Ահա և այդ ընդլայնումները՝

FVD Video Downloader

Web Noire

Սրանցից առաջինը շատ ավելի հարմար է ֆլեշ անիմացիաների, իսկ երկրորդը հիմնականում տեսանյութերի համար։

Մուտքեր (504)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>