ՕՀ-ն և համակարգիչը

 

Կապված ինտերնետում գնալով շատացող հազար ու մի պետքական ու անպետքական, շատ հաճախ վնասակար ուտիլիտների հետ, որոնք նախատեսված են, իբր, «համակարգիչը արագագործ դարձնելուն», որոշեցի մի փոքր ակնարկ գրեմ: Ի՞նչ է պետք ՕՀ-ի /օպերացիոն համակարգի/արագագործ լինելու համար: Նախ ՕՀ-ն ընտրելիս պետք է հաշվի առնել համակարգչի պարամետրերը, այսինքն՝ ինչքան էլ ձեզ դուր է գալիս այս կամ այն ՕՀ-ն, պետք չի այն տեղադրել մի համակարգչին, որը չի համապատասխանում ՕՀ-ի մինիմալ պահանջներին: ՕՀ-ն տեղադրելուց հետո, եթե համակարգիչը թույլ է, պետք է.

  • հրաժարվել վիզուալ զարդարանքներից և անիմացիաներից, ինչպիսիք են օրինակ՝ պատուհանների ստվերները, թափանցիկությունը և այլն, սրանք բավականին ռեսուրսատար են:
  • հաշվի առնել, թե ինչի համար է նախատեսված ձեր համակարգիչը և փակել բոլոր այն սերվիսները, որոնք չեն օգտագործվելու:
  • ճիշտ կարգավորել pagefile-ը:
  • ավտոմեկնարկից /autostart/հանել ավելորդ գրառումները:
  • մաքրել և մաքուր պահել միջանկյալ ֆայլերից և ռեգիստորների դատարկ գրառումներից:

Եթե այս ամենից հետո էլ ձեր համակարգիչը դժվարանում է աշխատել ձեր ընտրած ՕՀ-ով, մի չարչարվեք, փորձելով մաքրել RAM-ի ծանրաբեռնվածությունը հազար ու անիմաստ ուտիլիտներով, պարզապես հրաժարվեք այդ ՕՀ-ց, ընտրեք ավելի քչապահանջ ՕՀ, կամ փոխեք համակարգիչը:
Հ.Գ. Այստեղ նշված քայլերը մանրամասնորեն կներկայացվեն առանձին փոսթերով:

Մուտքեր (193)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>