Կրթահամալիրի ցանցի խնդիրների վերացում, սպասարկում. նախագիծ

 

Մասնակիցներ՝ Քոլեջի «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտական խմբի 2-4 կուրսի ուսանողներ

Նպատակը՝ ուսանողներին ծանոթացնել ցանցային տարրական գիտելիքներին, ցանցի կազմակերպման առանձնահատկություններին, գործնական աշխատանքում լուծելով կրթահամալիրում առաջացած խնդիրները:

Ուսանողներին ներկայացվելու է ցանց հասկացողությունը, կազմակերպման առանձնահատկությունները: Կրթահամալիրի ներքին ցանցը բավականին մեծ ցանց է, բաղկացած անլար, լարային և օպտիկական միացումներից, երթուղիչներից և դրանց սպասարկող մի քանի համակարգերից: Այս օրինակների վրա ուսանողները շատ ավելի լավ են կարողանում պատկերացնել մասնագիտությունը, կրթահամալիրի ՏՏ մասնագետների հետ աշխատելով տեսնել առաջացող խնդիրները, մասնակցել առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու գործին: Մեր ուսանողները տեղում հնարավորություն ունեն ծանոթանալու նաև սերվերային համակարգերին:

 

 

Մուտքեր (58)

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>